Թրամփը և Աբեն պայմանավորվել են ուժեղացնել Հս. Կորեայի նկատմամբ ճնշումը

10:49 • 03.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ժամանակ հաստատել են, որ Հարավային Կորեայի հետ միասին կուժեղացնեն ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը: Այդ մասին պատմել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է Reuters գործակալությունը:


Նշվում է, որ երկկողմ բանակցություններն ուղղված են եղել Վաշինգտոնի, Տոկիոյի և Սեուլի սերտ համագործակցության հաստատմանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում հունիսի 7-8-ին կայանալիք «Մեծ ությակի» հանդիպումից առաջ:


Թրամփը քննարկել է Կորեական թերակղզում իրավիճակը նաև Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ: