Իրանում ՀՀ դեսպանը Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր

17:40 • 03.07.17

Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի և տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցող օպերատիվ խմբերի աշխատանքները կազմակերպելու խնդիրները: