Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել (լուսանկար, տեսանյութ)

10:01 • 03.07.17

Ինդոնեզիայում կործանվել է փրկարարական ուղղաթիռ, որն ուղևորվում էր նախօրեին Ճավայում ժայթքած Սիլերի հրաբխի տարածք, այս մասին հայտնում է korrespondent.net-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է առնվազն 10 զբոսաշրջիկ: Կենտրոնական Ճավա նահանգում գտնվող զբոսաշրջիկները հոսպիտալացվել են: Հայտնի է, որ ժայթքման պահին նրանք գտնվել են հրաբխից 15 կմ հեռավորության վրա: 

Ուղղաթիռը բախվել է Բուտակ լեռան ժայռերին: Վթարի պատճառներն առայժմ անհայտ են: 

Հայտնի է, որ ուղղաթիռում գտնվել է 4 փրկարար և 4 զինվորական, քաղաքացիական անձինք չեն եղել:

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարություն են տարածել և կոչ արել տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին ազատել դեպքի վայրի տարածքը:

 

A huge plume of smoke comes from the volcano from which mud and lava was thrown into the air

 

Residents are evacuated amid safety fears as a helicopter on its way to the scene crashed