Ավստրիայի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ՝ սահմանին անցակետեր սահմանելու մասին հայտարարության առնչությամբ

16:13 • 04.07.17

Իտալիայի արտգործնախարարություն է կանչվել երկրում Ավստրիայի դեսպանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վիեննան հայտարարել է, որ հավանաբար հսկողություն կսահմանի երկու երկրների միջև՝ սահմանն անցնող ներգաղթյալներին կանգնեցնելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:


Ինչպես հայտարարությունում նշել է նախարարությունը, Ավստրիայի դեսպան Ռենե Պոլիցերին կանչել են Հռոմում գտնվող նախարարություն՝ «Բրենների լեռնանցքում ուժեր տեղակայելու մասին Ավստրիայի կառավարության հայտարարությունից հետո»:


Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել են, որ չորս զրահապատ մեքենա է մոտեցվել Իտալիայի հետ սահմանին, իսկ ծանրաբեռնված Ալպյան լեռնանցքում կտեղադրվեն անցակետեր:


Իտալիան անցած տարի նախազգուշացրել է, որ դա կխախտի ազատ տեղաշարժի մասին ԵՄ-ի օրենքները: