«Բանակում» հեռուստասերիալի Համբարձումին անսթափ վիճակում հասարակական կարգը խախտելու համար տեղափոխել են ոստիկանություն (լուսանկարներ). shamshyan.com
Երևանում երեկ Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ Էմիլ Գալստյանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում խանգարել է օպերատորների աշխատանքին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանները Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ուղարկել են ոստիկանություն՝ սթափության զննության:
Ոգելից խմիչք օգտագործած վիճակում հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական ակտ։ Նա տուգանվել է 20.000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։













