Ֆլորիդայում օդապարիկը վայրէջք է կատարել ալիգատորներով ջրավազանի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

12:34 • 04.07.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ «Դիսնեյ Ուորլդ» զվարճանքի կենտրոնի մոտակայքում, օդապարիկը վայրէջք է կատարել ալիգատորներով ջրավազանի մեջ. օդապարիկի զամբյուղը շուռ է եկել, և մարդիկ հայտնվել են ջրում:

Fox News-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի: Օդապարիկում եղել է մոտ 16 մարդ: Հոսպիտալացվել է ջուր կուլ տված մեկ երեխա, այլ տուժածներ չկան:

Օդաչուի խոսքով՝ քամու պատճառով ինքը չի կարողացել վայրէջք կատարել ջրավազանին կից ճանապարհի վրա: Օդապարիկը ջրից հանելու համար պահանջվել է ավելի քան մեկ ժամ: