Գվատեմալայում անչափահաս դատապարտյալներն ապստամբություն են բարձրացրել (տեսանյութ)
Գվատեմալայում անչափահասների գաղութի դատապարտյալներն ըմբոստացել են բանտային ծանր պայմանների դեմ, այս մասին գրում է lenta.ru-ն։
Համացանցում հայտնվել է անչափահաս բանտարկյալների բարձրացրած ապստամբության տեսանյութը։
Բանտարկյալների վրդովմունքի պատճառ է դարձել գաղութի երկու դատապարտյալի մահը, որը կարող է կապված լինել բանտային վատ պայմանների հետ։ Ըստ լրատվամիջոցների՝ դա կարող է լինել թե՛ սպանություն, թե՛ ինքնասպանություն։
Դեռահասներին հանգստացնելու համար բանտի ղեկավարությունն այնտեղ է ուղարկել նրանց ընտանիքի անդամներին։ Որոշ ժամանակ անց անվտանգության ուժերը գրոհով հետ են վերցրել բանտարկյալների կողմից գրավված շենքը, 81 հոգի տարվել է դատարան։










