Իտալական հատուկ ծառայությունները մաֆիայի անդամների ձերբակալության խոշոր գործողություն են իրականացրել
Իտալիայի հարավային Կալաբրիա մարզում իրականացվել է տեղի քրեական խմբավորումների անդամների ձերբակալության խոշոր գործողություն, հայտնում է The Local-ը:
Գործողությանը մասնակցել է ավելի քան 1.000 ոստիկան, հատուկ գործողության ընթացքում օգտագործվել են ոստիկանական շներ և ուղղաթիռներ: Հատուկ ծառայություններին հաջողվել է բռնել «Նդրանգետա» մաֆիոզ կլանի 24 քրեական ընտանիքի 116 անդամի: Նրանք մեղադրվում են հանցավոր համայնքին մասնակցության, դրամաշորթության, մաքսանենգության և զենքի անօրինական պահման ու խարդախության համար:
Հաղորդվում է, որ քննության ուշադրության տակ են հայտնվել նաև Ավետրանայի քաղաքապետ Անտոնիո Մինան և Էրչիի քաղաքագլուխ Ջուզեպե Մարգերիտին: Նրանք կասկածվում են մաֆիայի հետ հանցավոր համաձայնության գալու համար:
Հունիսի 2-ին հաղորդվել է, որ իտալացի ոստիկանները ձերբակալել են «Նդրանգետայի» մաֆիոզ կլանի ղեկավարներից մեկին՝ Ջուզեպե Ջորջիին, ով հետախուզման մեջ է եղել 23 տարի: 1994 թվականին հանցագործը դատապարտվել է 28 տարվա և 9 ամսվա ազատազրկման՝ թմրանյութերի անօրինական շրջանառության համար, բայց նրան հաջողվել է փախուստի դիմել:










