Նորիլսկում ձյուն է տեղացել (տեսանյութեր)
Հուլիսի չորսի առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկ քաղաքում ձյուն է տեղացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Նորիլսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Առավոտյան մի քիչ ձյուն է տեղացել, սակայն անմիջապես հալել է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Օդերևութաբանները հայտնել են, որ այժմ քաղաքում անձրև է տեղում, օդի ջերմաստիճանը մոտ +4 աստիճան է:
Օդերևութաբանները պարզաբանել են, որ տարվա այս եղանակին Նորիլսկում ձյան և անձրևի տեսքով տեղումները նորմալ երևույթ են, սա տեղի է ունենում ամառվա ընթացքում մի քանի անգամ: Վերջին անգամ օդերևութաբանները Նորիլսկում ձյան տեսքով տեղումներ են արձանագրել հունիսի սկզբին:










