Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի. ԶԼՄ-ներ

06:33 • 04.07.17

Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան հերթական հրթիռն է արձակել դեպի Ճապոնական ծով:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը, հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ստեղծել է հատուկ վթարային շտաբ, որը հենց հիմա տեղեկություններ է հավաքում տեղի ունեցածի կապակցությամբ: