ԱՄՆ ոստիկանությունը սպանել է տղամարդուն, ով փորձել է ուղղաթիռ առևանգել

02:51 • 04.07.17

Անհայտ անձը հրազենով փորձել է առևանգել ԱՄՆ Օրեգոն նահանգի Հիլսբորո քաղաքի օդանավակայանում կայանած ուղղաթիռը։ Ոստիկանությունը ստիպված է եղել ձերբակալության ժամանակ կիրառել զենք, կրակելով հանցագործի վրա, գրում է CNN_ը:

Տղամարդը փորձել է ուղղաթիռը օդ բարձրացնել, բայց ապարդյուն: Այդ ժամանակ նա անցել է աէրոդրոմի պատնեշի վրայով ու փորձել փախուստի դիմել, սակայն արագ հասել է ոստիկանը,  ով նրան կանգնեցնելու համար կրակել է վրան: