Լիբանանում հրդեհ է բռնկվել սիրիացի փախստականների ճամբարում
Լիբանանում խոշոր հրդեհ է բռնկվել սիրիացի փախստականների ճամբարի տարածքում, ինչի հետևանքով մահացել է մեկ աղջիկ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բուժաշխատողներին:
Գործակալության տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է լույս երեքշաբթի՝ երկրի արևելքում գտնվող Բեքաա հովտում: Հրդեհի պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ կիրակի խոշոր հրդեհ էր բռնկվել Լիբանանի Քաբ Իլյաս բնակավայրում տեղակայված փախստականների ճամբարում, որի հետևանքով մի քանի մարդ է մահացել:
Նշվում է, որ վերջերս Լիբանանում սաստիկ շոգ եղանակ է. օդի միջին ջերմաստիճանը 40 աստիճան է, ինչն արդեն հրդեհների պատճառ է դարձել երկրի մի շարք բնակավայրերում:










