Սևանի հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել

11:48 • 04.07.17

Ոստիկանության Սևանի բաժնում հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:  

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում,  հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 1985 թ. ծնված Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, և կրակված 2 պարկուճները:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: