Իռլանդիայի վարչապետը Կանադայի դրոշի գույներով գուլպաներ է կրել Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպմանը (լուսանկարներ)

16:34 • 04.07.17

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը Դուբլինում իր կանադացի գործընկեր Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպմանը Կանադայի դրոշի գույներով գուլպաներ է կրել: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ջասթին Տրյուդոն հայտնի է վառ և արտասովոր գուլպաների հանդեպ մեծ սիրով, սակայն այս անգամ նա ընտրել է «հանգիստ» գծավոր գուլպաներ, ահա թե ինչու լուսանկարիչների ուշադրությունը գրավել է Վարադկարը:

Հայտնի է, որ Կանադայի վարչապետը երեք օրով ժամանել է Իռլանդիա. քաղաքական գործչին ուղեկցում են նրա կին Սոֆի Գրեգուարը և նրանց կրտսեր որդի Ադրիանը: