ԱՄՆ-ում նավթատար գնացքը դուրս է եկել գծերից. աղբյուր

02:08 • 04.07.17

ԱՄՆ Իլինոյս նահանգում բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով շուրջ 80, 000 լիտր նավթ է արտահոսել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վթարի պատճառը դեռևս անհայտ է, իսկ տեղի լրատվամիջոցները գրում են, որ արտահոսքի ծավալը հաղորդվածից գրեթե երկու անգամ ավելի շատ է։