ԱՄՆ-ում գնդակահարել են ուղղաթիռի առևանգման փորձ կատարած տղամարդուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Հիլսբորո քաղաքի օդանավակայանում անհայտ տղամարդը փորձել է ուղղաթիռ առևանգել, հաղորդում է Oregonian-ը։
Նշվում է, որ անհայտ անձը մուտք է գործել օդանավակայանի տարածք և հարձակվելով ավիացիոն ակադեմիայի հրահանգչի ու նրա աշակերտի վրա՝ կրակոց արձակել և կարճ ժամանակով հաջողացրել մտնել ուղղաթիռ։
Ուղղաթիռի առևանգման անհաջող փորձից հետո տղամարդը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկին հաջողվել է հասնել ու վնասազերծել նրան։
Հրահանգիչն ու աշակերտը չեն տուժել։ Դեպքի հետ կապված՝ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։













