Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Բրիտանիայում գործող ծայրահեղականներին. զեկույց

18:44 • 05.07.17

Սաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայում իսլամական ծայրահեղականության գլխավոր արտասահմանյան հովանավորն է: BBC-ի հաղորդմամբ` այս մասին այսվում է «Հենրի Ջեքսոն Սըսայիթի» բրիտանական վերլուծական կենտրոնի զեկույցում:

Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են զգալի ազդեցության և դրսից ստացվող ֆինանսավորման մասին, որոնք ուղղված են իսլամական ծայրահեղականության տարածմանը, այդ թվում և արմատական քարոզիչների ու ջիհադականների գործունեության տարածմանը Բրիտանիայում:

Վերլուծական կենտրոնը, որը մասնագիտանում է միջազգային քաղաքականության հարցերում, արդեն կոչ է արել հանրային հետաքննություն անցկացնել` պարզելու Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների կապը Բրիտանիայում գործող ծայրահեղականների հետ:

Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը բրիտանացի վերլուծաբանների պնդումները «բացարձակ կեղծիք» է անվանել: