Խոշոր ՃՏՊ Երևանում. բախվել են X6-ը և 09-ը, 2 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ). shamshyan.com
Երևանի Սեբաստիա փողոցում այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Հարություն Ավագյանի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 37-ամյա Լիպարիտ Մնացականյանի վարած ВАЗ-2109 մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով 09-ի ուղևորներ՝ Ավշար գյուղի բնակիչներ, 71-ամյա Ժենիկ Մնացականյանն ու 39-ամյա Հասմիկ Տեր-Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Աստղիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, 45-ամյա Ասատուր Ասատրյանին: Ըստ տեղեկությունների՝ նա ավտոմեքենայում չի եղել: 











