Դոնալդ և Մելանյա Թրամփերն ԱՄՆ անկախության 241-ամյակի առթիվ ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը (լուսանկարներ)

11:59 • 05.07.17

Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներում նշել են երկրի անկախության 241-ամյակը, ինչի առթիվ նախագահ և առաջին տիկին Դոնալդ և Մելանյա Թրամփերը հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախագահական նստավայրում հյուրընկալվել են ամերիկացի զինծառայողները, որոնց առաջ ելույթ ունենալու ժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է մշտապես հուսալի հենարան լինել զինվորականների ու նրանց ընտանիքների համար:

«Երախտապարտ ենք նրանց, աղոթում ենք նրանց համար ու ողջունում ենք նրանց անձնազոհ ծառայությունը»,-ասել է Թրամփն արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորների մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երկրի անկախության 241-րդ տարեդարձի ամենադիտարժան մասն են կազմել անկրկնելի հրավառությունները: 

Ընդհանուր առմամբ, Անկախության տոնի առթիվ տեղի է ունեցել 60.000-ից ավելի հրավառություն՝ գեղագիտական հաճույք պատճառելով հազարավոր հավաքվածներին:

Տոնի առթիվ կազմակերպվել են նաև աստղային համերգներ, որոնց ժամանակ ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Շերիլ Քրոուն, Բրեդ Փեյսլին և այլ հայտնիներ:

Հավելենք, որ 1776 թ. հուլիսի 4-ին ստորագրված Անկախության հռչակագիրը սկիզբ է դրել ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձել է առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվել են «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: Դարի այդ կարևորագույն փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել նաև ամերիկյան հեղափոխության տաղանդավոր գործիչների՝ Ջ. Վաշինգտոնի, Ջ. Ադամսի, Բ. Ֆրանկլինի, Թ. Փեյնի իրավաքաղաքական և ժողովրդավարական գաղափարները:

 

Donald Trump and Melania hosted military families at the White House for their first July 4th as president and first lady

The president addressed the crowd from the Truman Balcony of the White House, accompanied by Melania in a long blue dress

President Donald Trump sings during the national anthem from the Truman Balcony at the Fourth of July picnic for military families on the South Lawn, while Melania stands next to him

The 71-year-old addressed the crowd, with Vice President Mike Pence standing nearby, and praised the contribution of servicemen and women

'We are thanking them, praying for them and saluting them for their selfless sacrifice,' he told the families

Vice President Mike Pence, left, with his wife Karen Pence, stands with President Donald Trump and first lady Melania Trump, at the Fourth of July picnic