Հնդկաստանի դատարանը թույլատրել է սառնարանում թողնել մահացած գուրույին, ով, հետևորդների պնդմամբ, մեդիտացիայի մեջ է գտնվում

16:03 • 05.07.17

Հնդկաստանի դատարանը թույլատրել է առանց հուղարկավորության թողնել գուրույին, որի հետևորդները սառեցրել են նրա մարմինը՝ սպասելով նրա վերադարձին: Այս մասին հայտնում է The Indian Express-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բազմաթիվ հետևորդներ ունեցող կրոնական կազմակերպության հիմնադիր Աշուտոշ Մահարաջը մահացել է 2014 թվականին՝ սրտի կաթվածից: Տղամարդու աշակերտները պնդել են, որ նա ընդամենը գտնվում է խոր մեդիտացիայի վիճակում, և տեղադրել նրա մարմինը սառցախցիկում:

Հայտնի է, որ երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Մահարաջի մարմինը պետք է դիակիզվի՝ համաձայն հնդկական ավանդույթի. նույնը պնդել է գուրույի ենթադրյալ որդի Դալիպ Կումարը:

Սակայն չորեքշաբթի օրը Փենջաբ և Կարյանա նահանգների դատարանը թույլատրել է սառնարանում թողնել կրոնական առաջնորդին այն պայմանով, որ նրա մարմինը պարբերաբար կզննեն բուժաշխատողները: