Մոսուլի ազատագրական պայքարը հասել է կիզակետին. ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքը` ռազմադաշտից (լուսանկարներ)

01:26 • 05.07.17

Մոսուլում գագաթնակետին է հասել Իրաքի կառավարական զորքերի և իսլամիստ գրոհայինների միջև զինված հակամարտությունը:

Մինչդեռ զինվորականները փորձում են ազատագրել քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից, մարտերի կիզակետում հայտնված խաղաղ բնակիչները փորձում են փախչել ռազմական գործողությունների կենտրոնից` հեռանալով իրենց տներից ու առավել ապահով թաղամասեր փնտրելով:

Այս մասին գրում է Boredpanda.com-ը և ներկայացնում ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքը, որը նա պատկերել է 2017-ի ապրիլին` ցուցադրելով Մոսուլի առօրյան ու վավերագրել քաղաքի ազատագրական պայքարը: