Երևանում Սիսիանի 24-ամյա բնակչուհին Nissan March-ով բախվել է հաստաբուն ծառին (լուսանկարներ). shamshyan.com

10:41 • 05.07.17

Երևանում երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Հեղինե Ղահրամանյանը իր վարած Nissan March մակնիշի 35 LR 040 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Գրիբայեդով փողոցների խաչմերուկում բախվել է հաստաբուն ծառին:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է: Հ. Ղահրամանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։