Վենեսուելայում օդաչուն փրկել է ինքնաթիռը՝ վայրէջք կատարելով ջրի վրա

09:38 • 05.07.17

Վենեսուելայում փոքր ինքնաթիռի օդաչուն կարողացել է խուսափել ավիաաղետից՝ ուղևորների հետ վայրէջք կատարելով անմիջապես ծովի վրա:

Ինչպես նշում է ria.ru-ն, Sata ավիաընկերության Grumman ինքնաթիռը մայրաքաղաք Կարակասից դեպի Կարիբյան ծովի կղզիներից մեկն էր ուղևորվում: Հայտնի է, որ դրանում եղել է 9 ուղևոր:

Թռիչքի ժամանակ առաջացել է տեխնիկական խոտան, ինչից հետո օդաչուն, իրականացնելով մի շարք բարդ մանևրներ, կարողացել է ինքնաթիռն իջեցնել ջրի վրա:


Տուժածների մասին տեղեկություն չկա: