Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը բողոք է ուղղել Գերմանիայի Արտգործնախարարությանը. աղբյուր
Գերմանիայի կառավարության շենքի շուրջ Ֆիլիպ Ռուխ անունով տղամարդու կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ կարգախոս բարձրացնելու կապակցությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը բողոքել է Գերմանիայի Արտգործնախարարություն:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Ռուխը կառավարության շենքի մոտ մի մեքենայի վրա ցուցադրել է «Եթե ուզում ես շահել այս մեքենան, սպանիր բռնապետին» գրությունը։
«Մեքենայի վրա նաև Էրդողանի լուսանկարն է եղել։ Իսկ բռնություն սադրող կարգախոսները որևէ կերպ ընկալելի չեն»,– նշվել է բողոքի մեջ։










