ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ուսումնամարզական կրակահերթ են բացել՝ ի պատասխան Հյս. Կորեայի քայլերին

06:37 • 05.07.17

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ ուսումնամարզական հակահրթիռային կրակահերթ են բացել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջին գործողությունների: Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայում տեղակայված ԱՄՆ ռազմական կոնտինգենտի հրամանատարությունը:


Զորավարժություններն ուղղված են «Հյուսիսային Կորեայի ապակայունացնող և ապօրինի քայլերի» կանխարգելմանը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան հերթական հրթիռն էր արձակել դեպի Ճապոնական ծով, որն ընկել էր Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ստեղծել էր հատուկ վթարային շտաբ, որ տեղեկություններ հավաքեր տեղի ունեցածի կապակցությամբ: