2018-2020 թվականներին ՀՀ կառավարությունը նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան

11:32 • 06.07.17

 

Առաջիկա երկու տարվա ընթացքում՝  2018-2020 թվականներին ՀՀ կառավարությունը նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ: 

Ըստ նախագծի՝ ակնկալվում է, որ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով:

Նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց,որ 2017 թվականի համար կանխատեսվում է 3.3%, իսկ 2018-2020 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.7%, 5.4% և 5.7 % տնտեսական աճ:

Նախարարի խոսքով՝ միջնաժամկետ ծրագրման համա­կար­գի ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ, ինչպիսիք են մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը, այդ թվում նաև ռեսուրսների իրա­տե­սա­­կան և հա­­մապարփակ փաթեթի ձևավորումը և այլն:

Արամյանի խոսքով՝ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է՝ «քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում - բյու­ջե­տավորում» տրա­մա­բա­նական ամբողջական շղթայի համատեքստում:

«Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը հնարավորություն է տալիս մեղմել հասա­նելի բյուջետային ռե­սուրս­նե­րի և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամա­պա­տաս­խանու­թյունը»,-ասաց նախարարը:

Բացի դրանից՝ նախարարը նշեց, որ նշված ծրագրի միջոցով  հնարավոր է դառնում պետական ծախ­սերում կատարել պետական քաղաքա­կա­նության փո­փո­խու­թյուններին հա­մար­ժեք փոփո­խու­թ­յուն­ներ: