Արգենտինայում առգրավվել է մոտ 2 տոննա կոկաին
Ավելի քան 1,8 տոննա կոկաին է առգրավվել Արգենտինայի հյուսիսում հատուկ գործողության արդյունքում: Այդ մասին հայտնել է երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որպես ժանդարմերիայի կատարած մեծ աշխատանքի արդյունք՝ մենք առգրավել ենք 1.838 կիլոգրամ կոկաին Սանտյագո դել Էստերոյի շրջանում»,- գրել է Բուլրիչը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նախարարը նշել է, որ խոսքն այդ շրջանում երբևէ առգրավված կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է:
Դրա արժեքը «սև շուկայում» գնահատվում է 45 միլիոն դոլար:










