Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից. Էդվարդ Նալբանդյանը` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպելու մասին (տեսանյութ)

11:20 • 06.07.17

Հայաստանը երբեք չի հրաժարվել ԼՂ հարցով հանդիպումներից թե՛ ամենաբարձ մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին», - նշեց նախարարը:

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում օրերս տեղի ունեցածի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Նալբանդյանն ասաց, որ համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին:

«Մինչ այդ արձագանքը մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», - նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ հայկական կողմը բանակցությունների կողմնակից է:

Հարցին՝ Ադրբեջանի կողմից հրապարակած մահացած երեխայի լուսանկարը չի՞ կարող շահարկումների առիթ դառնալ, որ երեխայի մահվան մեջ մեղավոր է հայկական կողմը, Նալբանդյանը նշեց, որ հարցի այն մասը, որը ԱԳՆ մեկնաբանելու տիրույթում է, արդեն իսկ ԱԳՆ-ի կողմից մեկնաբանվել է: