Երևանի Հանրապետության փողոցում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

01:40 • 06.07.17

Հուլիսի 5-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 32 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին, մարվել՝ 21:48-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):