Ճապոնիայի հարավ-արևմուտքում անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Ճապոնիայի հարավ-արևմտյան Քյուսյու կղզում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է G20 գագաթնաժողովին մասնակցելու պատճառով վարչապետ Սինձո Աբեի լիազորությունները ժամանակավորապես կատարող Տարո Ասոն:
«Ստեղծվել է շատ լուրջ իրավիճակ: Սա արտակարգ իրավիճակ է: Հիմա ամենագլխավորը կյանքեր փրկելն է»,-ասել է Ասոն:
Ըստ ստացված տեղեկությունների՝ մի շարք բնակավայրեր ջրի մակարդակի բարձրացման հետևանքով կտրվել են հիմնական ճանապարհներից: Նշվում է, որ ջրի հոսքն այնքան ուժեղ է եղել, որ քշել-տարել է մարդկանց ու մեքենաները: Մինչդեռ Հիտա քաղաքում հեղեղը քանդել է երկաթուղային կամուրջը: Հաղորդվում է նաև 6 անհետ կորածի մասին:
Իշխանությունները դեռևս չեն կարող գնահատել հասցված վնասի չափը:
Նշվում է, որ առավել շատ տուժած պրեֆեկտուրաներից պետք է տարհանվի 556.000 բնակիչ:










