Ինքնասպանության փորձ Երևանում. 36-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից

09:29 • 06.07.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 6-ին, ժամը 05։02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից։

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության և տեղի ուժերով կանխվել է 1981 թ. ծնված Է. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: