Քթի վիրահատությունը Հայաստանում դեռևս ամենապահանջվածն է. վիրաբույժ (տեսանյութ)
Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում վաղուց կայացած ոլորտ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ենոքյանը:
«Հայաստանը տարիների ընթացքում արձանագրել է պլաստիկ վիրաբուժության մեջ բավական մեծ ու լուրջ առաջընթաց»,- ասաց Ենոքյանը:
Նա ասաց, որ Հայաստանի մասնագետները միշտ տեղյակ են վերջին վիրաբուժության տենդենցներին, ինչի հետևանքով էլ Հայաստանում կատարվում են պլաստիկ վիրահատության բոլոր տեսակները, բացառությամբ, հավանաբար, դեմքի փոխպատվաստումից, որը նոր երևույթ է աշխարհում:
Նա ասաց, որ Հայաստան են ժամանում մարդիկ աշխարհի բոլոր պետություններից, ինչը վկայում է որակի բարձր մակարդակի մասին:
Իսկ հայերը, Ենոքյանի խոսքով, ամենից հաճախ խնդիր են ունենում քթի պլաստիկայի հետ կապված, և ամենից շատը վիրաբույժները հենց քթի վիրահատություն են կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում։










