Իսպանիայում մերկ ակտիվիստները պահանջել են արգելել ցլերի վազքը

13:47 • 06.07.17

Իսպանական Պամպլոնա քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ընթացքում կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջել են արգելել ցլերի վազքը: Ակցիային մասնակցած մերկ երիտասարդները և աղջիկներն իրենց գլխավերևում վառել են արյուն խորհրդանշող կարմիր ներկով ճայտրուկներ: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Ակտիվիստների կարծիքով՝ ցլերի վազքի ավանդույթը դաժան է կենդանիների հանդեպ:


Ցուցարարները կրել են ցլերի պոզեր նմանակող գլխարկներ, ինչպես նաև պաստառներ պարզել՝ տարբեր գրությունների միջոցով կոչ անելով դադարեցնել կենդանիների համար մահաբեր մարզաձևը: Ակտիվիստների մեծ մասը կարգախոսներով է զարդարել մարմինները:

Պամպլոնայում անցկացվող «Էնսյերոն» ամենասիրված իսպանական զվարճանքն է Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում: Վազքի երթուղու երկարությունը մոտ 1 կիլոմետր է: Ընդ որում՝ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել վազքին, սակայն առաջին հերթին դա անում են կորիդայի սիրահարների տեղական ակումբների մասնակիցները և օտարերկրյա զբոսաշրջիկները: