Ռաքքայում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել մեկ ամսում  

23:14 • 06.07.17

 

Առնվազն 224 քաղաքացի է զոհվել անցյալ ամսվա ընթացքում Ռաքքայում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:

Ինչպես հայտնում է Press TV-ն, այս մասին տեղեկացրել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որի տվյալներով` զոհերի այս ցուցանիշը գրանցվել է հունիսի 6-ին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր կոալիցիայի` Ռաքքա մտնելուց ի վեր:

 «Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով առնվազն 224 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 38 երեխա և 28 կին», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ: