Թրամփն առաջին անգամ հրապարակային ելույթ կունենա Եվրոպայում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Լեհաստան՝ չորեքշաբթի գիշերը վայրէջք կատարելով Վարշավայի օդանավակայանում:
Հինգշաբթի առավոտյան Թրամփը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, կմասնակցի Միջծովային պետությունների գագաթաժողովին, որտեղ ընդգրկված են այն երկրները, որոնք գտնվում են Բալթյան, Սև և Ադրիատիկ ծովերի միջև:
Թրամփն առաջին անգամ հրապարակային ելույթ կունենա Եվրոպայում՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ Վարշավայի Կրասինսկի հրապարակում: Ելույթը կառնչվի անվտանգության, Եվրոպայի հետ հարաբերությունների, ինչպես նաև լեհ-ամերիկյան համագործակցության հարցերին:










