Օբամայի վարչակազմը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում. Յանուկովիչ

11:19 • 06.07.17

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար պատասխանատու է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, այս մասին գրում է gazeta.ru-ն: 

«Եվրոպայում մինսկյան համաձայնությունների կատարման համար պատասխանատու է Գերմանիան, նրան է միանում նաև Ֆրանսիան: ԱՄՆ-ն նույնպես պարտավոր է միանալ, քանի որ նախկին նախագահ Օբամայի վարչակազմը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում», - ասել է Յանուկովիչը:


Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայի նախագահն է եղել 2010-2014 թվականներին, սակայն «Եվրամայդանի» արդյունքում իշխանափոխությունից հետո փախել է երկրից։ Երկրում նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ։