Վատիկանի ոստիկանությունը ներխուժել է Հռոմի պապի խորհրդականի քարտուղարի տուն՝ ընդհատելով թմրանյութերով գեյ-օրգիան
Վատիկանի ոստիկանությունը ներխուժել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավոր խորհրդականներից մեկի քարտուղարի տուն՝ ընդհատելով թմրանյութերով ուղեկցվող գեյ-օրգիան, գրում է The Daily Mail-ը:
Ոստիկանությունը, մտնելով բնակարան, այնտեղ հայտնաբերել է թմրանյութեր և սեռական գործողության մեջ ներգրավված մի խումբ տղամարդկանց:
Իտալական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ բնակարանում ենթադրաբար ապրում էր Հռոմի պապի գլխավոր օգնականներից մեկի՝ կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոյի քարտուղարը: Կոկոպալմերիոն գլխավորում է օրենսդրական տեքստերի հարցերով պապական խորհուրդը:
Ոստիկանությունը ներխուժել է բնակարան հարևաններից այցելուների անսովոր պահվածքի մասին բողոքներ ստանալուց հետո:
Ոստիկանությունը ձերբակալել է հոգևորականին, նա հարցաքննվել է թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով:










