Հարձակում Վենեսուելայի խորհրդարանի վրա. տասից ավելի մարդ է տուժել
Վենեսուելայում առնվազն հինգ պատգամավոր և խորհրդարանի 7 աշխատակից է տուժել հարձակման հետևանքով, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
Խորհրդարանի անդամների կարծիքով կատարվածի համար պատասխանատվություն են կրում կառավարամետ ռազմական խմբավորումները:
Խորհրդարանի խոսնակ Խուլիո Բորխեսը հայտնել է, որ տուժել են պատգամավորներ Արմանդո Արմասը, Ամերիկո դե Գրասիան, Նորա Բրաչոն, Լուիս Կարլոդ Պադիլիան և Լեոնարդո Ռենյոն։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն իսկ դատապարտել է բռնության կիրառումը օրենսդիր մարմնի հանդեպ և հանձնարարել է հետաքննել միջադեպը։










