Երևանում ռուսական համարանիշներով Porsche Cayenne-ը կողաշրջվել է. 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

09:19 • 07.07.17

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում 37-ամյա Ալեքսանդր Բուլգադարանը իր վարած Porsche Cayenne մակնիշի X 444 T Y. 96 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևանի Ազատության պողոտայից դեպի 50-ամյակ տանող հուշարձանի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։