Փորձագետները նշել են աշխարհի լավագույն լողափերը

04:52 • 07.07.17

The Daily Mail պարբերականի մասնագետները հրապարակել են աշխարհի լավագույն լողափերի վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականում է հայտնվել Ֆիլիպիններում գտնվող Պամալիկան լողափը:

Լավագույն լողափերի ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Պանամայի Բոկաս դել Տորո լողափը, իսկ առաջատար եռյակը եզրափակել է Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Տիկեհաու լողափը:

Առաջատար տասնյակում են ընգրկվել նաև Բրազիլիայի Բայա դո Սանչո և Թաիլանդի Կո Կրադան լողափերը:

Բացի այդ մասնագետները վարկանշային աղյուսակում ներառել են նաև Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Վիրջինյան կղզիների և Մեծ Բրիտանիայի լողափերը: