Չինաստանում կյանքեր խլած ջրհեղեղը 1.3 մլրդ դոլարի վնաս է պատճառել (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հունան նահանգի Նինսյան գավառում ջրհեղեղներ են, որոնց հետևանքով տուժել է ավելի քան 815.000 մարդ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, զոհերի ու անհետ կորածների թիվը հասել է 44-ի:
Նշվում է, որ այս տարվա տարերային աղետն ամենաուժգինն է գավառում անցած 60 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղներն ավերել են 14.000 տուն, ջրի տակ է անցել 22.000 հա գյուղատնտեսական տարածք, 13 բնակավայր զրկվել է էլեկտրամատակարարումից, 7-ը՝ կապից:
Ըստ նախնական տվյալների՝ ջրհեղեղները 1.3 մլրդ դոլարի տնտեսական վնաս են պատճառել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով կան զոհեր. ըստ տարբեր աղբյուրների՝ Ֆուկուոկա և Օիտա պրեֆեկտուրաներում մահացել է 4-6 մարդ:










