Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածը հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում հունիսի 24-ին տեղի ունեցած վթարի տուժածներից մեկը հունիսի 6-ին հիվանդանոցում մահացել է։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Հիշեցվում է, որ հունիսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար էին բախվել «ԲՄՎ-316» և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 6-ին` ժամը 6.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, «ԲՄՎ-316»-ի վարորդը՝ 1947 թ. ծնված Աղասի Մխիթարյանը, մահացել է:










