Եվրոպական հանձնաժողովը կիսում է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի մտավախությունը

03:41 • 07.07.17

Եվրահանձնաժողովը կիսում է Թուրքիայի մասին բանաձևում Եվրախորհրդարանի կողմից արտահայտված մտահոգություններից շատերը, հայտնել է ԵՄ գործադիր կոլեգիայի ներկայացուցիչը`TASS գործակալության փոխանցմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանն այսօր 477 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու կոչ անող բանաձև:

Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն առանց փոփոխությունների: