Շուրջ հարյուր պոտենցիալ ահաբեկիչ զենքի արտոնագիր ունի Ֆրանսիայում
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժերար Կոլոն հայտարարել է, որ իրենց երկրում պոտենցիալ ահաբեկիչների ցանկից շուրջ 100 հոգի օրինական կերպով տիրապետում է զենքի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Սենատում անցկացվող ահաբեկչության դեմ պայքարի թեմայով լսումներին արտգործնախարարը հայտարարել է, որ իշխանությունները «ճանաչել են շուրջ 100 հոգու», ովքեր ունեն զենքի արտոնագիր, չնայած այն հանգամանքին, որ որպես պոտենցիալ ահաբեկիչներ, վերջիններս մշտապես Ֆրանսիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են:










