Թեժ բախումներ Համբուրգում ոստիկանների և ցուցարարների միջև
Գերմանիայի Համբուրգ քաղաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է դուրս հանել ցուցարարների դեմ, քանի որ իրավապահների դեմ շշեր ու քարեր են նետվել։
Ցուցարարները բողոքում են առաջիկա G20 գագաթնաժողովի դեմ, որի մասնակիցների անվտանգությունը կապահովեն ոստիկանության մոտ քսան հազար աշխատակից:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի խոսքով՝ բռնություն կիրառելուն հակված անձանց թիվը, որոնք կարող են վտանգավոր լինել Համբուրգ ժամանող պաշտոնյաների վրա, կազմում է մոտ տասը հազար։










