Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով կան զոհեր (լուսանկարներ)

Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների հետևանքով կան զոհեր. ըստ տարբեր աղբյուրների՝ Ֆուկուոկա և Օիտա պրեֆեկտուրաներում մահացել է 4-6 մարդ, ևս 19-ի հետ հնարավոր չէ կապ հաստատել:
Ինչպես նշում է ria.ru-ն, զոհերից մի քանիսը հայտնաբերվել են Ասակուրա քաղաքում, որը գրեթե կիսով չափ ջրի տակ է անցել:
Վտանգի գոտում հայտնված պրեֆեկտուրաներից դեռևս պետք է տարհանվի 96.000 մարդ: Մթնոլորտային դաշտի տեղաշարժման հետևանքով իշխանությունները ստիպված կլինեն ևս 23.000 մարդ տարհանել Կիտակյուսյու քաղաքից:
Նշվում է, որ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Տոհո գյուղում ջրային հոսանքի պատճառով մեկուսացվել է 700 մարդ: Ներկայում անհնար է նրանց մարդասիրական օգնություն հասցնել:















