Անգելա Մերկելը Թրամփի հետ քննարկել է առաջիկա G20-ի գագաթաժողովի գլխավոր թեմաները

03:07 • 07.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուրջ 1 ժամ տևած հանդիպման ժամանակ հասցրել են քննարկել են մի քանի կարևոր հարցեր՝ Հյուսիսային Կորեայում իրավիճակը, դրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև առաջիկա «Մեծ քսանյակի» գագաթաժողովը։

Ինչպես նշում է Deautsche Welle-ն, Մերկելն ու Թրամփը հանդիպում են ունեցել Համբուրգում՝ G20-ի գագաթաժողովի նախօրեին, որը կայանալու է հուլիսի 7-8-ը։