ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է 2016թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

10:03 • 07.07.17

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:

Ազգային ժողովն արդեն քննարկել է օրակարգի հիմնական հարցը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն այսօր կդրվի հաստատման:

ԱԺ նստաշրջանի օրակարգում են նաև Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի գործունեության մասին հաղորդումները: