Ֆլորիդայում ալիգատորը կերել է ճահիճն ընկած օդաչուին

14:52 • 07.07.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալիգատորը կերել է վթարի ենթարկված Cessna 152 թեթև շարժիչով ինքնաթիռի օդաչուին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հայտնաբերվել է հուլիսի 6-ին՝ Էվերգլեյդս ազգային պարկի ճահճապատ հատվածում: Տեղական WPLG հեռուստաալիքի աշխատակիցները, որոնք ուղղաթիռով թռչելիս են եղել տեղանքի վրայով, նկատել են ինքնաթիռի բեկորները և օդաչուի մարմինը խժռող ալիգատորին:

Մայամի Դեյդ շրջանի ոստիկանության հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյան օդաչուն չարտոնված չվերթի է մեկնել և չի վերադարձել: Ենթադրվում է, որ օդաչուն ապակողմնորոշվել և վթարի է ենթարկվել մթության պատճառով: