Հրապարակվել է Պուտինի ու Թրամփի ձեռքսեղմման տեսանյութը (տեսանյութ)
Գերմանիայի կառավարությունը Facebook-ի էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ձեռքսեղմումը, հայտնում է lenta.ru-ն:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար Համբուրգ ժամանած երկու երկրների առաջնորդները ողջունել են միմյանց գագաթնաժողովի շրջանակում անցկացված հանդիպմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են G20 գագաթնաժողովի հետնաբեմում: Հանդիպելիս նրանք միմյանց ձեռք են սեղմել։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետությունների նախագահները պայմանավորվել են, որ «շուտով առանձին հանդիպում կանցկացնեն»: Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ անհամբեր սպասում է համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Պուտինի հետ հանդիպմանը:










